HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրել են «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասում պահպանություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության պահակակետը

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում,  շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում:

Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող  «Շամախյան» տեղամասի տնակը։ Բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանալ նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter