HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծառայությունների ոլորտի շրջանառությունն ավելացել է

Ծառայությունների ոլորտը քչերից է, որը կարողացել է 2017թ.-ի հունվար-օգոստոսին աճ գրանցել՝ 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։

Ոլորտի աճը եղել է 12 %, իսկ ընդհանուր շրջանառության գումարը` ավելի քան 904 միլիարդ դրամ:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ծավալային աճ գրանցվել է ոլորտի բոլոր ենթակառուցվածքներում: Սակայն ամենամեծ աճն ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ  20% ավելի շրջանառությամբ:

Այս ոլորտին է բաժին ընկել ծառայությունների ոլորտի շրջանառության ամենամեծ՝ 20 % ծավալը, որը կազվել է 196 միլիարդ դրամ:

173 միլիարդ դրամ շրջանառություն էլ ապահովել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը, որը կազմել է ընդհանուրի 19%-ը: Սա ծառայությունների ոլորտի երկրորդ՝ ամենաակտիվ ենթատեսակն է:

Գծապատկերում առանձնացրել ենք այն չորս ենթակառուցվածքները, որոնք կարողացել են ոլորտում 10%-ից ավելի շրջանառություն ապահովել:

Ինչպես երևում է գծապատկերից՝ զգալի շրջանառություն են ապահովել նաև տեղեկատվության և կապի, տրանսպորտային ծառայությունները:

Եթե դիտարկենք ծառայությունների ոլորտի ընդհանուր շրջանառությունն առանձնացված՝ ըստ 2017-ի հունվար-օգոստոս ամիսների, ապա պետք է նշել, որ ոլորտում, 2016-ի համեմատությամբ, աճ է գրանցվել բոլոր ամիսներին: Իսկ օգոստոսը կարողացել է ապահովել ոլորտի համար նկատելի շրջանառություն՝ 129 միլիարդ դրամի չափով:

Հուլիսին էլ, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, ամենաշատը` 17%, աճն է գրանցել: Ընդհանրապես, ծառայությունների ոլորտի համար ամռան ամիսներն ավելի բարենպաստ են եղել. այդ ամիսներին ոլորտի շրջանառությունը շարունակաբար աճել է։

Լուսանկարը՝ pinterest.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter