HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկե մեդալներ և Երևանի պատվավոր գործչի կոչումներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին,  ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին, հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության  առաջին սպայական գումարտակի հրամանատար Արման Հակոբյանին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Աշոտ Սարգսյանին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ Արարատ Ավագյանին, ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանին, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին:

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ձեռքբերումների և բարեխիղճ աշխատանքի համար Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ձեռքբերումների համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով են պարգևատրվել Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը և խմբավար, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար էլ «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրվել են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը և «Երևանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Վարդումյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Պետական բարձր պարգևներ՝  նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի  կողմից

Երևանի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և աշխատակազմի կազմակերպական վարչության առաջատար մասնագետ Նվարդ Ղուկասյանը:

Երևանի օրվա առթիվ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արա Ճորուխյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, ֆինանասական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանասական գործառույթների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Իգիթյանը, հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը և կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Ալոյանը պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը և արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելության շրջանակում ՀՀ ախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից պետական բարձր պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և շնորհավորելով պարգևատրվածներին` մաղթել է նրանց անձնական և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

 

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ցուցաբերվող մշտական ուշադրության  համար` պարգևների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել մասնագիտական իրենց գործունեությունը` սեփական ներդրումն ունենալով Սիրո քաղաք Երևանի զարգացման գործում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter