HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ նախկին դատավորը խարդախություն է կատարել

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը:

13.09.2017թ. քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական տուրք պահանջել է վճարել 3.000.000 դրամ: Քաղաքացին հայտնել է, որ 2011թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում դատավորին վճարել է վերջինիս պահանջած գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետական տուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Արդյունքում, ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից ստացել է  3.000.000 դրամ, որից որևէ պետական տուրք չի վճարվել:

Դատավորի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter