HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և հատուկ քննչական ծառայությանը։ Ներկայացնում ենք հաղորդագրության հակիրճ տարբերակը․

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է և մինչև օրինական իշխանության ձևավորումը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից և ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով.

-պատասխանատվության է կանչելու Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին,

-տարածման և հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար:

Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն:  

Հաշվի առնելով, 

  • որ հասարակական կարգը դա մարդկանց ամենօրյա կենսագործունեության` աշխատանքի ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,
  • հասարակական կարգը, որպես քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, դա հասարակական անդորրը, հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը, հիմնարկությունների, ձեռնարկությունների, անձանց ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է, 

գտնում ենք,

  • որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեության խոչընդոտում,  խտրականություն և խուլիգանություն թույլ տված անձանց գործողությունները պետք է ստանա քրեաիրավական գնահատական,
  • այս և նմանատիպ հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող և հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կատարումը, որպեսզի չդառնա բնականոն նորմ և  չվերածվի բռնությամբ զուգորդվող խուլիգանության, որը արդեն որպես սպառնալիք հնչել է և  ՀՀԿ ներկայացուցիչների` ի դեմս Կամո Արեյանի և նրանց շահառու Ռուդոլֆ Ղևոնդյանի կողմից (տես` https://www.facebook.com/azatutyun/videos/1686400254738678/) պետք է օրենքով սահմանված կարգով դատապարտել:

Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի  կամ  թմրանյութի ազդեցության տակ և այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում չափազանց վտանգավոր հանրության համար` տվյալ  դեպքում` Տարոն Մարգարյան, Լևոն Իգիթյան և Կամո Արեյան, անհրաժեշտ ենք համարում սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ  և/կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, հատկապես, որ ՀՀԿ վերնախավի շրջանում լայն տարածում ունեն մոլի թմրամիջոց և/կամ ալկոհոլ օգտագործողները:

Հաղորդման պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին»:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Հարգելի Զարուհի, սա գենդերային հիմքով բռնություն է, որը կոնկրետ հավելյալ ծանրություն է հաղորդում արարքին, սահմանադրության կետը՝ որ խտրականությունն արգելվում է, այսինքն՝ գենդերի հիմքով խտրական վերաբերմունք է դրսևորվել, պետք է հատուկ շեշտեք ձեր հաղորդագրության մեջ և հանրային տեքստերում ու մեկնաբանություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter