HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերի ֆինանսավորման հարցերը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիմանը, պաշտոնական հաղորդագրությամբ, քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։

Կարևորելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և KFW բանկի դերը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման, վերազինման և արդիականացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերին։ Ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ նախարարը ներկայացրել է ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։

«Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականանացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով»,- նշել է Աշոտ Մանուկյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերի իրականացման ուղիներն ու նախատեսվող ֆինանսավորման մեխանիզմները։ Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել հետագայում՝ ծրագրերի հետ կապված որոշ հարցերի հստակեցումից հետո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter