HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հաղորդում է ՊԲ պաշտոնական կայքը:

Զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:

Զորավարժությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, վերջիններիս ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter