Կիրակի, 23 սեպտեմբերի

Բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է բանտում



Այսօր ռուսական՝ Մորդովիայի բանտում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի բարերար և գործարար Լևոն Հայրապետյանը։ Հայրապետյանի մահվան լուրը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Հայրապետյանի ընտանիքի անդամները։ Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։

Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում է ունեցել ԼՂ կայացման գործում․ համարվում է ամենախոշոր ներդրողը ԼՂ ժամանակակից պատմության մեջ։

Հայրապետյանի միջոցներով են 2000-2002 թվականներին վերակառուցվել Գանձասարի վանական համալիրը։ Իր միջոցներով են իրականացվել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։

Հայրապետյանը ազատազրկման էր դատապարտվել 2014 թվականին։ Վերջինս նախկին սենատոր Իգոր Իզմեստևի  մորից որդու դատավճիռը մեղմացնելու նպատակով  700 հազար դոլար էր վերցրել, սակայն ըստ քննության, չէր կարողացել դատավճռի մեղման վրա ազդել։ Իզվեստևը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Հիշեցնենք, որ Հայրապետյանը առողջական խնդիրներ ուներ, որի մասին վերջինիս պաշտպանը հաճախ էր բարձրաձայնում։ Պաշտպանն ահազանգում էր, որ ՀՀ իշխանությունները արտահանձման պահանջով դիմեն ռուսաստանյան իշխանություններին, ինչը, սակայն, այդպես էլ չեղավ։

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում արդեն գրել է Հայրապետյանի մահվան մասին․

«Այսօր առավոտյան վախճանվել է  հայազգի մեծանուն զավակ, օրինակելի հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանը։ Թող հողը թեթև լինի։ Երբեք չենք մոռանա Լևոն Գուրգենովիչին և իր թողած ժառանգությունը»,- գրել է Բալայանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Մովսես14:22 - 18 հոկտեմբերի, 2017
Լեւոնին անմար հիշողություն - մեր փառապանծ ղեկավարներին էլ երկար կյանք, շառ ու փորձանքից հեռու!
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)20:01 - 22 հոկտեմբերի, 2017
Պերմյակովի նման հանցագործին ռուսական իշխանությունները փախցրին Հայաստանից, բայց (ապօրինի՛ կերպով) բանտարկված հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանը մահացավ ռուսական ամենակեղտոտ բանտում: Ազգային ամոթ է: Ահա ՀՀ (և ԼՂՀ) «նժդեհական» իշխանությունների ԻՍԿԱԿԱՆ դեմքը: ՀԳ. Հայի դարավոր թշնամին՝ ռուսը:
3. Արժանապատվություն22:41 - 22 հոկտեմբերի, 2017
Այս խմորը շաաաատ ջուր կուզի: Սիրտս վկայում է, որ մեզ՝ արժանապատիվ ու նվիրյալ հայերիս, համար ինչ - որ մի շատ - շատ - շատ կարևոր բան իր բարձրության վրա չէ: Արժանապատվություն: Անչափ ու անսահման տխրել եմ: Ի սրտե ցավակցում եմ հանգուցյալի հարազատներին և բոլոր սրտակից հայրենակիցներիս: Այս պահին մտածելու կամ գրելու սիրտ չունեմ........
4. Վարազ Սյունի (Ամստերդամ)04:42 - 23 հոկտեմբերի, 2017
Այո,ազգն այսօր արժանապատվության լուրջ խնդիր ունի:Սրա խորքային պատճառներից մեկն այն է,որ հայի գլուխն այն ԿԵՂԾ հավատն են մտցրել,որ իբր «ընտանիքն է սուրբ»: Ո՛չ, սուրբ է ՄԻԱՅՆ (ազգային) պետությու՛նը: ՀԳ. Ռուսի առաջ մեջքդ ծռած ու՞ր ես գնում,հայ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ