HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն:

Ըստ կոմիտեի լրատվական ծառայության հաղորդագրության` նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչն իրենց տան խոհանոցում, միս կտրելու ժամանակ, վիճաբանել է կնոջ հետ, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսի շրջանին' պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Քննությամբ պարզվել է ամուսինների վիճաբանության շարժառիթը։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter