HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարին

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ անդամ երկրների կողմից Երևանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter