HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տեղ համայնքը զարգացման կենտրոն և նախադպրոցական ուսումնական հաստատություն կունենա

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքին նվիրաբերել շենքեր՝ համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու և նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։

Համայնքին կհանձնվեն պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված շինությունները։

Ինչպես ասվում է Կառավարությանը ներկայացված որոշման նախագծում՝ համայնքը պարտավորվում է մինչև 2025 թվականի ավարտը համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու, շենքի և բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 մլն դրամի ներդրում։

Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում՝ նվիրաբերությունը կհամարվի վերացված և Կառավարության պահանջով համայնքը պարտավոր է հետ վերադարձնել նվիրաբերված գույքերը։

Այս շինությունները ստանալու խնդրանքով համայնքի ղեկավարն է գրությամբ դիմել պետական գույքի կառավարման վարչության պետին, ներկայացրել Տեղ խոշորացված համայնքի զարգացման ներդրումային ծրագիրը, խնդրել համայնքին հանձնել շենքեր, որոնք կկարողանան շահագործել, որպես զարգացման կենտրոն և նախադպրոցական ուսումնական հաստատություն։

Համայնքի կողմից նախատեսվում է ստեղծել «Տեղ Համայնքի զարգացման հիմնադրամ», որի միջոցների հաշվին կհիմնադրվի համայնքային զարգացման կենտրոնը։ Դրանում կներառվի հիմնադրամի և զարգացման ծրագրի, լեզվի ուսուցման կենտրոններ, ձեռքի աշխատանքների արհեստանոց: Կենտրոնում նախատեսվում է տեղակայել նաև համայնքի ատամնաբույժին, ՏՏ ոլորտի նախաձեռնող խմբին, կշահագործվի հյուրանոց` կացարանային նպատակների համար և այլն:  

Ֆինանսների նախարարությունը թեև առարկություններ չի ունեցել համայնքի նվիրաբերվող շինությունների որոշման նախագծի վերաբերյալ, սակայն նշել է՝ 40 միլիոն դրամ ներդրումային պարտավորության չափի վերաբերյալ դիրքորոշում հնարավոր չէ ձևավորել` վերանորոգման աշխատանքների սահմանված կարգով հաստատված ու փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter