HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

39 միլիոն դրամ՝«Թվային Հայաստան» հիմնադրամին

Կառավարության պահուստային ֆոնդից «Թվային Հայաստան» հիմնադրամին կհատկացվի 39 միլիոն դրամ։ Գործադիրը այսօրվա նիստում հավանության արժանացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Ինչպես ասվում է դրանում, գումարը հատկացվում է կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով։

Նախագծում նշվում է, որ Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝  «Թվային Հայաստան» հիմնադրամ։ Կառավարությունը դրան պատվիրակել է Հայաստանի թվային օրակարգի մշակման և իրականացման  համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացումը:

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
Ինչպես ասվում է դրանում, գումարը հատկացվում է կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով։------------------փողը հատկացվեց որ հիմնախնդիրները իրականացվե՞ն կամ վերացվե՞ն․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter