Կիրակի, 23 սեպտեմբերի

Մոսկվայում ձերբակալել են հոկտեմբերի 16-ին հայ տղամարդու սպանության մեջ կասկածվողին



Մոսկվայում ձերբակալվել է Նովոսլոբոդսկայա փողոցում հայ տղամարդու սպանության մեջ կասկածվողը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան:

«Հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը և խոստովանել, որ իր և զոհի միջև ճանապարհային վեճ է տեղի ունեցել»,- նշել է Իվանովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում գտնվող Նովոսլոբոդսկայա փողոցում բնակելի տների հարևանությամբ զինված անձը հրազենից կրակոցներ էր արձակել 1977 թվականին ծնված, ազգությամբ հայ Գեորգի Ակոպջանովի ուղղությամբ, ով ստացած մահացու վիրավորումներից տեղում մահացել էր։ 

Հայաստանի արտգործնախարարությունից «Հետք»-ին փոխանցել էին, որ Գեորգի Ակոպջանովը Հայաստանի քաղաքացի չէր: Նա ծնվել էր Բաքվում և ուներ Ռուսաստանի քաղաքացիություն: 

Լուանկարը՝ Евгений Биятов / РИА Новости


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ