HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Այսպես, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Գ. Մանասերյանը դատարանում ցուցմունք, ապա` հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը, հանդիսանալով իր բարեկամը, իրեն հարցաքննելիս պահանջել է ցուցմունքում նշել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` հայտնելով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

Բացի այդ, Գ. Մանասերյանը հաղորդմամբ հայտնել է, որ նույն քրեական գործով կատարված քննչական գործողության` առերեսման ժամանակ, քննչական կոմիտեի քննիչին հայտնել է իրականությունը, սակայն վերջինս այդ մասին կազմած արձանագրությունում ներառել է իր նախորդ ցուցմունքում նշած` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացի Հ. Գրիգորյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ իր որդու վերաբերյալ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նույն բաժնի քննիչի առաջարկով կատարվել են որդու կողմից գրավադրված ձուլակտորների մասնատման և ոսկու զտման գործողություններ: Ըստ Հ. Գրիգորյանի` նշված գործողությունների ժամանակ քննիչը որևէ  արձանագրություն չի կազմել, սակայն ինքը հետագայում պարզել է, որ վերջինս կեղծ արձանագրություն է կազմել, որում իրականությանը չհամապատասխանող տվյալներ է նշել գործողություններին չմասնակցած անձանց, այդ թվում`որդու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter