HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը հավանություն տվեց միգրացիոն պրոֆիլ ստեղծելու նախագծին

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում հաստատվեց ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքին և ցուցանիշների ցանկին հավանություն տալու մասին հարցը։

Նկատենք, որ նախագիծը չզեկուցվող էր։

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ գործադիրն առաջարկում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2018 թվականից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի նախորդ տարվա ցուցանիշները։

Ինչպես նաև՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի 2013-2016 թվականների ցուցանիշները:

Տեղեկացնենք, որ ըստ նախագծի՝ միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը հետևյալն է․

  • Միգրացիոն գործընթացների զարգացման պատմական ակնարկ
  • Իմիգրացիան Հայաստանում
  • Իմիգրացիոն հոսքերի ծավալները և ծագման երկրները
  • Իմիգրանտների ժողովրդագրական կազմը
  • Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիներ
  • Կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները
  • Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերում
  • Միջազգային պաշտպանության տրամադրում
  • Անօրինական իմիգրացիա
  • Էմիգրացիան Հայաստանից
  • Էմիգրացիոն հոսքերի ծավալները, նշանակակետ երկրները
  • Էմիգրանտների սոցիալ-ժողովրդագրական կազմը 
  • Էմիգրացիայի դրդապատճառները
  • Արտերկրում ապաստանի հայց ներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունում (ռեադմիսիա)
  • Միգրացիա և ժողովրդագրական իրավիճակ
  • Միգրացիա և զարգացում
  • Միգրացիա, աշխատաշուկա և զբաղվածություն
  • Աշխատաշուկայի առանձնահատկությունները
  • Աշխատանքային միգրացիա
  • Միգրացիոն քաղաքականության գլխավոր ուղղությունները
  • Միգրացիոն գործընթացները կարգավորող օրենսդրությունը
  • Ինստիտուցիոնալ կառուցվածքը
  • Միջազգային համագործակցությունը միգրացիոն ոլորտում

Ցուցանիշների մեջ էլ նշվում են ժողովրդագրական այնպիսի ցուցանիշներ, ինչպես օրինակ՝ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակը, բնակչության թիվը տարեվերջին, բնակչության թվաքանակի տարեկան աճի և բնակչության միջին տարեկան թվաքանակի հարաբերակցությունը, ծնելիության, մահացության գործակիցները, էմիգրացիայի դեպքերի տարեկան թվի և բնակչության միջին տարեկան թվաքանակի հարաբերակցությունը (1000 բնակչի հաշվով), տարվա ընթացքում սահմանի վրա գրանցված ՀՀ քաղաքացիների մուտքերի ընդհանուր թիվը, սահմանի վրա գրանցված ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքերի ընդհանուր թիվը, դրամական փոխանցումների տեսքով ստացված դրամական միջոցների ընդհանուր ծավալը և այլն։

Նախագծի արձանագրության մեջ նշվում է նաև, որ սկսած 2019 թվականից՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, պատրաստել և հրապարակել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter