HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեական ընկերությունը ցանկանում է Հայաստանում բիոտեխնոլոգիական դեղեր արտադրել. ԱՆ

Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգի ղեկավարած պատվիրակությանը` հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության տնօրեն Կորյուն Կարապետյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Կորեացի գործարարը նախարարին տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված իրենց ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի և պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում։ Նշվել է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները կտրամադրի կորեական ընկերությունը։

Ողջունելով հյուրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Հաղորդագրության համաձայն՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բիոտեխնոլոգիական դեղերը տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու համամր։

Լևոն Ալթունյանն առաջարկել է ունենալ ճանապարհային քարտեզ, որպեսզի նախարարությունը ժամանակին կատարի իր քայլերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման տեխնիկական և կազմակերպական մի շարք հարցեր։

Բիոտեխնոլոգիական դեղերը, ըստ ԱՆ-ի, քիմիական բաղադրություն չունեն։ Դրանք պատրաստվում են մարդու օրգանիզմի կենսանյութերով, կիրառվում են ուռուցքաբանական և մի շարք այլ հիվանդությունների, ինչպես նաև փոխպատվաստումների դեպքերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter