HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

WWF-Հայաստանը և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հուշագիր են ստորագրել

Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի դեմս ղեկավար Եղիշ Տերտերյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հուշագրի շրջանակներում WWF-Հայաստանը պարտավորվել է աջակցել տեսչական մարմնին՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ, կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կավելացնեն Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունները և հմտությունները, ինչպես նաև աջակցել կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանությանն ուղղված Տեսչական մարմնի կողմից իրականացվող միջոցառումներին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր հերթին պարտավորվել է վերոհիշյալ տեսակների ապրելավայրեր պարբերաբար շրջայցեր իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումների մասին համապատասխան տեղեկատվությունը  տրամադրել WWF-Հայաստանին։

Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը՝ հավելելով, որ բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, WWF-Հայաստանի կողմից տեսչական մարմնին է հանձնել սարքավորումներ՝ կվադրոկոպտերներ (դրոն), հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, ինչպես նաև համակարգիչներ և այլ պարագաներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter