HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանը

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (2)

Վաչե
Այս ամենը կապված է Ալիև֊Սարգսյան հանդիպման և պայմանավորվածությունների հետ։ Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը կառավարվում են կրենլի կամակատար ադրբեջանական մաֆիայի ներկայացուցիչների կողմից կորուստներ դեռ շատ կունենանք։ Նրանց համար զինվորի կորուստը ոչինչ է , այն միջոց է սեփական իշխանությունը երկարաձգելու համար։
Վարազ Սյունի
Արդեն «սովորական» է դարձել,որ սահմանին ժամանակ առ ժամանակ այսքա՛ն հայ զինվոր է զոհվում՝ հակառակորդի կողմից: Հայաստանի ու հայկական բանակի ռուսահպատակ ղեկավարները ձևացնում են,որ սա իբր «այդքան էլ սարսափելի չէ», քանի որ «լայնածավալ պատերազմ չէ»: Երևի իրե՛նց երեխաները պիտի զոհվեն կամ իրե՛նց դղյակները պիտի ռմբակոծվեն,որ ՀՀ իշխանությունների համար սա անընդունելի դառնա ու սկսեն հակաքայլեր ձեռնարկել: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն ցավակցություններ է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում: Այստեղով «բանակցում» են, իսկ այնտեղով հայ զինվորներ են շարունակում նու՛յն ձևով զոհվել հակառակորդի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter