Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերի 20-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Սիսակյան փող. 4, 8, Լենինգրադյան փող. 38, 40, 40ա, Արզումանյան փող. 17 համարների և թիվ 41 մանկապարտեզի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել