HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter