HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է

Այս տարի Հայաստանում մսի ու մսամթերքի արտադրության ծավալներն աճել են։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ հունվար-օգոստոսին արդյունաբերական կազմակերպությունների կողմից արտադրված մսամթերքի, այդ թվում՝ երշիկեղենի ծավալները կազմել են 6.4 հազ. տոննա։

2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ` այս ցուցանիշն աճել է 69.5%-ով։ Միաժամանակ, մսի արտադրության ծավալները կազմել են 27.4 հազ. տոննա, աճը՝ 4.8%: Հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 453 տոննա մսի կիսապատրաստուկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` աճել է 49%-ով։

Ըստ ԱՎԾ տվյալների`

  • Կաթնամթերքի արտադրությունը կրճատվել է:
  •  Հայկական օղու արտադրությունը նվազել է, կոնյակի ու գինու արտադրությունը` աճել

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Եթե արտադրությունը աճում է, ապա գնաճ չի կարող գրանցվել, բայց հունիսից շոշափելի բարձացավ խոզի մսի գները, հետո էլ տավարի և ոչխարի: Որտե՞ղ է գաղթնիքը:
Սեդա
Արտադրությանը զուգահեռ աճել է նաև արտահանումը. դա է «գաղտնիքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter