HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շիրխանյանի գործով 8 պաշտպան դատարան չէր ներկայացել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն երեք շաբաթ է` չի սկսվում Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործում առկա փաստթղթերի և իրեղեն ապացույցների հետազոտումը: Այսօր նշանակված հերթական դատական նիստը հետաձգվեց. ութ պաշտպան դատարան չէր ներկայացել, ուստի դատարանը չէր կարող շարունակել գործի քննությունը: Մինչ այս նշանակված երկու դատական նիստերը հետաձգվել էին Շիրխանյանի առողջական խնդիրների պատճառով:

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած դատական նիստին Շիրխանյանը կտրականապես հրաժարվել էր դատարան ներկայանալ.  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից դատարան ուղարկված գրության համաձայն՝ Վահան Շիրխանյանը հայտարարել էր, թե գոտկատեղի հատվածում ցավեր ունի, ի վիճակի չէ դատարան տեղափոխվել:

Նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 11-ին, նշանակված դատական նիստին էլ Շիրխանյանը հայտնել էր, թե հիվանդանոցից տեղափոխելիս աստիճանների վրա իր սայլակը երկու անգամ վայր են գցել, որի պատճառով գոտկատեղի շրջանի ցավերը սրվել են: Շիրխանյանի համար Շտապօգնություն էր հրավիրվել դատարան, դատավորը ստիպված էր եղել հետաձգել դատական նիստը:

Նշենք, որ գործում առկա ապացույցների շարքում է նաև Շիրխանյանի և «զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի միջև խոսակցության ձայնագրությունը, որը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել գործից անջատված մասով անցնող մեղադրյալ, Գյումրու «Ռադիո Մարիամ» ռադիոընկերության լրագրող Լիլիթ Թորոսյանը:

Ըստ նախաքննական մարմնի` այդ ձայնագրություններում Շիրխանյանը հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ խորհուրդներ է տալիս Արթուր Վարդանյանին, մինչդեռ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ ձայնագրությունում ընդամենը Հայաստանում իրավիճակից դժգոհ երկու անձանց միջև խոսակցություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter