HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրականության թանգարանը նվեր է ստացել Մեծարենցի աղոթք-բանաստեղծության ինքնագիրը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ անգնահատելի գանձով:

Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տէ˜ր, ուրախութիւնն անանձնական»  աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»»: 

Մեծարենցն այս քերթվածքը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյեանի եղբորը` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրեանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter