HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կփորձարկեն ռուսական էլեկտրական ավտոբուսները

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս' ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։

Նա նախարարին ներկայացրել է ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է, մեկ լիցքավորումը տևում է մոտ 4 ժամ, ունի մինչև 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման և տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է և՛ տաք, և՛ սառը կլիմայական պայմաններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրական ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում:

Մեկնաբանություններ (2)

Համո
Աննա դուքել ձեր ռուսոֆոբությամբ զզվացրիք։ Գնա գազելի փոխարեն մերսեդես ու Ֆորդ բեր հաստատ ոչ մեկ չի խանգարի պետք չի քամի անել։ Բայց նուրբ պահը էնա որ Մերսեդեսը գազելից 4անգամ թանկա։ Պատրաստես որ ուղեվարձը դառնա 300-400դրամ։
Anna
Գազելներից չպրծանք, հիմա էլ էս։ Ռուսները մեզ միշտ էլ կզզած են պահելու, քանի նույնիսկ ավտոբուս գնելու ու տրանսպորտային համակարգ աշխատեցնելու համար մենք ինքնավարություն չենք ձեռք բերել։ Այս ստրուկ-վասալները մեզ ուղղակի գցել են ռուսական գաղութատիրության վայրի կապիտալիզմի երախը․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter