HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերից միայն երկուսն են այս տարի վնասով աշխատել

Հայաստանում գործող առևտրային բանկերի մեծ մասն այս տարի շահույթով է աշխատել։ Ինչպես վկայում են ֆինանսական հաշվետվությունները, 17 բանկից 15-ը տարվա առաջին 9 ամիսը փակել է շահույթով և միայն երկուսն են, որ վնաս են կրել։

Ընդհանուր առմամբ, այս հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գրանցել են 29.5 մլրդ դրամի մաքուր շահույթ։ 2016 թվականի նույն ամիսներին նույն բանկերի շահույթը կազմել էր շուրջ 17.4 մլրդ դրամ։ Ստացվում է, որ այս տարի բանկային համակարգի մաքուր շահույթն աճել է 12.1 մլրդ դրամով կամ շուրջ 70%-ով, ինչը բանկային համակարգի համար տպավորիչ ցուցանիշ է։

Այս տարվա առաջին 9 ամսում բանկերի շարքում ամենամեծ ծավալի զուտ շահույթը ստացել է  Ինեկոբանկը, որին հաջորդում են Ամերիաբանկն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը։

Հնգյակում են նաև Արդշինբանկն ու Անելիք Բանկը։ Նրանց շահույթը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է։

Շահույթի նվազում են գրանցել Արցախբանկը,  Յունիբանկն ու Հայբիզնեսբանկը։

Իսկ Էյչ-Էս-Բի-Սի Բանկն ու ՎՏԲ Բանկը, ինչպես նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին, այս տարվա նույն ժամանակաշրջանում էլ վնասով են աշխատել։ Ընդ որում՝ նրանց վնասի չափը մեծացել է։

Բանկերի շահույթի ցուցանիշներն առավել մանրամասն կարող եք տեսնել աղյուսակում, որի տվյալները վերցրել ենք բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից։

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2017թ. առաջին 9 ամիսներին (մլրդ ՀՀ դրամ)
Infogram

Այսպիսով, բանկերն արդեն իսկ գերազանցել են նաև նախորդ տարվա տարեկան մակարդակը՝ 18.3 մլրդ դրամի շահույթը։  

Հատկանշական է, որ  Էյչ-Էս-Բի-Սի Բանկն ու ՎՏԲ Բանկը  նախորդ երկու տարին էլ վնասով են փակել և այս տարի էլ, փաստորեն, չեն կարողացել վերականգնել իրավիճակը։

Իսկ Արցախբանկն ու Կոնվերսբանկը, որոնք 2015-ի վնասից հետո 2016-ը շահույթով էին աշխատել, այս տարի էլ շարունակել են շահույթ ստանալ, սակայն Արցախբանկի շահույթը նվազել է՝ ի տարբերություն Կոնվերսբանկի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter