HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ. զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զոհվել է երկու զինծառայող

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: 

Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Դա փաստ է, որ հայկական բանակում գողական -բիզնեսային բարքերը շարունակվում են: Հայկական բանակը դարձել է սոցիալապես անապահով ընտանիքների զավակների մսաղաց: Նախ՝ բանակը ազատագրել հայ առաքելական եկեղեցուց: ՀՀ-ԼՂՀ բանակի (ռուսահոտ) հրամանատարությունը ոտից գլուխ պիտի փոխել: Մի անգամ չտեսանք,որ բանակում որևէ մի «պատահարի» ժամանակ բարձրաստիճան մի հրամանատարի պատժեն: Ձուկը գլխից է հոտում: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված հետաքննող-վերահսկողական ու պատժիչ ֆունկցիաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter