HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Եգիպտոսում ահաբեկիչների դեմ մարտերում զոհվել է մոտ 60 ոստիկան

Ալ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մարտերի ժամանակ զոհվել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության 58 աշխատակից, այդ թվում 23 սպա և 35 շարքային: Այս մասին հաղորդում է РИА Новօсти-ն՝ հղում անելով արաբական Masrawy պորտալին:

Զոհվածները ծառայում էին ազգային և կենտրոնական անվտանգության ծառայություններում, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատներում: Այնուամենայնիվ, Եգիպտոսի ղեկավարությունը մինչ այժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել զոհերի և վիրավորների մասին:

Ոստիկանները կրակի տակ էին հայտնվել  ահաբեկչական խմբի վնասազերծման գործողությունն իրականացնելիս։ Ահաբեկիչները թաքնված են եղել մայրաքաղաք Կահիրեից 135 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Վահաթ անապատային շրջանում: Այդ խմբավորումը համարվում է Եգիպտոսում ամենավտանգավորներից մեկը: 

Եգիպտոսի գլխավոր դատախազը հանձնարարել է պետական անվտանգության դատախազությանը անհապաղ հետաքննություն անցկացնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հատուկ գործողությունը ավարտվել է, և ոստիկաններն ու զինվորականները հարյուր կիլոմետր շառավիղով ահաբեկիչներից մաքրել են բախման շրջանը։

Լուսանկարը՝   AFP / Mohamed el-Shahed

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter