Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Հայաստանը բարելավել է իր բոլոր ցուցանիշները, բացառությամբ քաղաքական կայունության



Համաշխարհային բանկը (ՀԲ) սեպտեմբերի վերջին հրապարակեց 2017 թվականի Գլոբալ կառավարման ցուցանիշները, որն արվել է 200 երկրների համար: ՀԲ-ն հետազոտությունն իրականացնում է 1996 թվականից, սկզբում 2 տարին մեկ անգամ, այնուհետեւ 5 տարին մեկ անգամ գնահատվում է երկրների կառավարման առաջընթացը 6 ցուցանիշով` ձայնի իրավունք եւ հաշվետվողականություն, քաղաքական կայունություն, կառավարման արդյունավետություն, կանոնակարգման որակ, օրենքի ուժ եւ կոռուպցիայի վերահսկում:

Ըստ Գլոբալ կառավարման ցուցանիշների` նախորդ տարիների համեմատությամբ 2016թ. Հայաստանը բարելավել է իր բոլոր ցուցանիշները, բացառությամբ քաղաքական կայունության. այն 2011 թվականի 44 միավորից նվազել է 29-ի: Ցուցանիշների գնահատումը կատարվել է 100 միավորանոց սանդղակով:

Գլոբալ կառավարման ցուցանիշները հիմնված են բազմաթիվ աղբյուրների տվյալների վրա: Այս տվյալների աղբյուրները ներառում են `

ա) տնային տնտեսությունների եւ ընկերությունների հետազոտությունները` Աֆրոբարոմետրի հետազոտությունները, Gallup World Survey եւ Global Competitiveness Report Survey եւ այլն:

բ) ՀԿ-ներ` Համընդհանուր Ազատություն, Freedom House, Reporters Without Borders եւ այլն:

գ) առեւտրային` Համաշխարհային բանկի եւ տարածաշրջանային զարգացման բանկերի CPIA-ի գնահատականները, ՎԶԵԲ-ի անցումային զեկույցը, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ինստիտուցիոնալ պրոֆիլների տվյալների շտեմարանները: Բիզնեսի տեղեկատվական պրովայդերները` Economist Intelligence Unit, Global Insight, Քաղաքական ռիսկի ծառայություններ եւ այլն:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի կառավարման ցուցանիշները տարածաշրջանի երկու երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից Լատվիայի հետ համեմատությամբ: Այս հղումի օգնությամբ ընթերցողները կարող են ծանոթանալ 200 երկրների ցուցանիշներին՝ նրանցից յուրաքանչյուրի դիմաց նշելով՝ նաեւ միմյանց համեմատել իրենց նախընտրելի երկրների ցուցանիշները:

world_bank_rankՁայնի իրավունք եւ հաշվետվողականություն

(գաղափարների ընկալումը այն աստիճանի, որ երկրի քաղաքացիները կարողանում են մասնակցել իրենց կառավարությունն ընտրելու, ինչպես նաեւ արտահայտվելու ազատության, միավորվելու ազատության եւ ազատ մամուլի):

Քաղաքական կայունություն

(քաղաքական անկայունության եւ (կամ) քաղաքական շարժառիթների, այդ թվում, ահաբեկչության հավանականության ընկալումը):

Կառավարման արդյունավետություն

(հանրային ծառայությունների որակի ընկալումը, քաղաքացիական ծառայության որակը եւ նրա անկախության աստիճանը քաղաքական ճնշումներից, քաղաքականության ձեւավորման եւ իրականացման որակի, ինչպես նաեւ կառավարության կողմից նման քաղաքականության հանձնառության հավաստիությունը):

Կանոնակարգման որակ

(մասնավոր հատվածի զարգացմանը նպաստող եւ խթանող հստակ քաղաքականություն եւ կանոնակարգեր ձեւակերպելու եւ իրականացնելու կառավարության կարողությունների ընկալումը):

Օրենքի ուժ

(գաղափարների ընկալման աստիճանը, որով գործակալները վստահություն են ներշնչում եւ հետեւում են հասարակության կանոններին, մասնավորապես' պայմանագրային ապահովման, սեփականության իրավունքի, ոստիկանության եւ դատարանների որակի, ինչպես նաեւ հանցագործության եւ բռնության հավանականության):

Կոռուպցիայի վերահսկում

(գաղափարների ընկալումը այն աստիճանի, որով պետական իշխանությունը կիրառում է մասնավոր շահի, այդ թվում կոռուպցիայի փոքր եւ մեծ ձեւերը, ինչպես նաեւ պետության «գերիշխանությունը» վերնախավերի եւ մասնավոր շահերի կողմից):


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ