HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը

Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորատեսակի տարեդարձի կապակցությամբ, Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:

Շնորհավորելով զինված ուժերի հրետանավորներին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել կրակային հզոր զորատեսակի՝ հրետանու դերը բանակի մարտունակության ապահովման գործում և հատուկ ընդգծել հրետանավորների դերակատարումը ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին արժանի հակահարված հասցնելու գործում:

Հանդիսավոր միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների` հրետանային զորքերի համար արտադրվող որոշ արտադրատեսակներին և հետևել հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter