HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն. ԵՄ-ՀՀ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մոտեցումները
Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք
ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ վերաբերյալ

Կարևորելով հանրության շրջանում պետության, ինչպես նաև Եվրոպական Միության գործունեության նկատմամբ վստահության ձևավորումն ու ամրապնդումը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (Գործընկերություն) ողջունում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը:

Գործընկերությունը

-կարևորում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը որպես հաշվետվողականության, հրապարակային և թափանցիկ գործունեություն ապահովման առաջին անհրաժեշտ քայլ, և հույս է հայտնում, որ ստորագրվելուց հետո նույնպես հետևողականորեն կպահպանվի այս սկզբունքը Համաձայնագրի դրույթների իրականացման ամբողջ ընթացքում:
Դիտարկում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը որպես հանրային իրազեկման և Համաձայնագրի դրույթների իրականացման շուրջ հասարակական պահանջի ձևավորման կարևորագույն նախապայման:
-Արժևորում է Համաձայնագրում երկուստեք արտահայտած պատրաստակամությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում համագործակցության զարգացման համար:
-Համարում է, որ Համաձայնագրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության ընդգծումը կարևորագույն ուղենիշներ են:
-Ակնկալում է, որ կողմերը համարժեք ջանքեր կգործադրեն դրանք Համաձայնագրի տեքստից իրականություն վերածելու ուղղությամբ:
-Բարձր է գնահատում Համաձայնագրի կողմերի պատրաստակամությունը հաստատելու քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն և համագործակցություն՝ որպես Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք Համաձայնագրի անբաժանելի մաս:
-Պատրաստակամ է իր փորձը, կարողությունները ներդնելու Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի ձևավորման և գործունեության մեջ:
Հիմնվելով նախկինում միջազգային և ազգային պետական ինստիտուտների հետ քաղաքացիական հասարակության համագործակցության թե՛ դրական, թե՛ բացասական փորձի, հաջողությունների ու ձախողումների վրա, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն ակնկալում է, որ Քաղաքացիական հասարակության հարթակը կունենա ոչ թե ձևական, այլ իրական և բովանդակային մասնակցություն Համաձայնագրի իրականացման գործընթացում:
Ելնելով վերոշարադրյալից Գործընկերությունը հայտարարում է, որ
• իր ջանքերը կներդնի Համաձայնագրի բովանդակության և դրույթների հանրային իրազեկման արշավների կազմակերպման և հանրության շրջանում Համաձայնագրի ոլորտների վերաբերյալ տեղեկությունների տարածման ուղղությամբ,
• ակնկալում է Համաձայնագրի առանձին թեմատիկ ոլորտների շուրջ հանրային իրազեկման միջոցառումներում պետության և Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչների բովանդակային և մասնագիտական մասնակցություն:

Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ

ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ

Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ

Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստան

Կարեն Թումանյան, փաստաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter