HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցող․ «Դիլիջանի անտառները ոչ միայն հատում են, այլ նաև աղտոտում»

«Հետք»-ի ընթերցողներից մեկը նամակ է գրել` ներկայացնելով Դիլիջանի անտառներում տիրող վիճակը։ Այն ներկայացնում ենք ստորեւ

«Ձեզ եմ դիմում հետևյալ հարցով: Դուք էլ նկատած կլինեք, որ Դիլիջանի անտառները ոչ միայն հատում են, այլ նաև ահավոր աղտոտման են ենթարկվում: Ուղարկում եմ 15։10-ի նկարներ Դիլիջան-Հաղարծին ճանապարհահատվածից: Կոնկրետ այս տարածքը մաքրելու համար անհրաժեշտ է առավելագույնը մեկ ժամ: Սակայն անտառը կորած է աղբի մեջ: 

Ի դեպ, նկարելու ընթացքում մի մեքենա մտավ անտառ, սկզբից թվում էր, որ անտառապահներն են, հետո պարզվեց մեքենան հետևից համարանիշ չունի: Հին մեքենա էր, վիլիսի տիպի, սակայն բեռնախցիկով։ Ղեկին նստածն էլ ուներ ձեռնոցներ: Խիստ կասկածում եմ, որ անտառահատման էին գնում, ցավոք չնկարեցի այդ մեքենան: Սակայն Դիլիջանի անտառներ գնալուց մեքենայի հետքերով եթե գնում ես, պարբերաբար հանդիպում ես ծառ կտրողներին կամ լսում ես ձայնը, օրինակ Ջուխտակ վանք գնալիս մեքենայի հետքերով մի քիչ առաջանալով կարող եք լսել սղոցի ձայնը:

Սկսած հոկտեմբեր ամսից երեկոյան ուշ ժամերին՝ 11-ից հետո, գիշերվա ուշ ժամերին նույնպես,  կարող եք տեսնել թե ինչքան բեռնված բեռնատար է անցնում Դիլիջանից դեպի Սևանի կողմ: Ծածկված բեռնատարներին կարելի է հանդիպել հենց այդ ժամերին, ցերեկվա ժամերին բեռնատար մեքենաների նման հոսք չկա, որոնք գալիս են Դիլիջանից և Իջևանից: Երբ սկսվում են Դիլիջանի ոլորանները՝ Հաղարծին ռեստորանից անմիջապես հետո, երեկոյան այդ ուշ ժամին հենց ոլորանին կանգնում է ոստիկանության մի ավտոմեքենա, որի դիմաց որպես կանոն արդեն կանգնած է նման մի բեռնատար (հավանաբար իր բաժինն է ստանում բեռնատարից): Յուրաքանչյուր բեռնատար խնամքով ծածկված է, որպեսզի հանկարծ չերևա բեռախցիկի պարունակութունը: Խոսքը գնում է հենց հին մեքենաներին, այլ ոչ թե «ֆուռ»-երին: Համեմատության համար գարնանն ու ամռան ամիսներին նման մեքենաների հոսք չկա: 

Ասում են, որ անտառահատումները իրականցվում են խորքում, աչքից հեռու, դրա համար առաջին հայաքից նկատելի չեն:

Կցում են խոզության նկարները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter