HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 19-ից 21-ը Մինսկում էր գտնվում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Այս մասին տեղեկացնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: 

Հոկտեմբերի 20-ին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և բելառուսական կողմի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի 13-րդ նիստը: 

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին կայացել է արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Արձանագրության մեջ շեշտադրվում է երկու երկրների համագործակցության ներուժը առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների մարզերի միջև համագործակցությունը:

Կարևորվել է Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ավելացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման, հարկային, մաքսային և համագործակցության, բոլոր այլ ոլորտներում ընթացակարգերի դյուրացման ու կանոնակարգման համար ԵԱՏՄ գործիքակազմի ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ակտիվացման նպատակով  «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների լիարժեք օգտագործումը։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իր բովանդակությամբ և հագեցվածությամբ 13-րդ նիստի արձանագրությունը տարբերվում է նախորդ նիստերից՝ ավելի  մեծ հնարավորություններ  ստեղծելով առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter