HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արամյան. «2018 թվականին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 1 տոկոսային կետով կնվազի»

2018 թվականին Հայաստանի պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցվելու է 1 տոկոսային կետով: Այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տնտեսական ոլորտի լրագրողների հետ սեմինարին։

«ՀՆԱ-ում շուրջ ﬔկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու 2018 թվականին: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիﬓված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, ﬔկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի տարեվերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 56,6%-ը։ Կանխատեսվում է, որ այս տարվա վերջում այն կկազմի  58,7%։ Ստացվում է, որ ըստ նախարարի գնահատականների` եկող տարվա վերջում պետպարտք/ՀՆԱ ցուցանիշը պետք է կազմի շուրջ 57,7%:

Սեմինարի ժամանակ նշվել է, որ Հայաստանի պետական ներդրուﬓերը գտնվում են հարաբերականորեն ցածր մակարդակում: Արդյունքում, պետական պարտքը 2016 թվականին արդեն իսկ գերազանցել է 50 տոկոսը: Ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40%-ի:

Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Իսկ 50%-ը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ﬕջին ցուցանիշի 3%-ը:

Այս կանոններն, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի ﬔծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի այդ չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ: Այս առնչությամբ նշվել է, որ ցնցուﬓերի դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխության:

Վ. Արամյանը, ինչպես վերջին ասուլիսին, սեմինարին ևս նշել է, որ  մինչև 2017 թվականի տարեվերջ Հայաստանի պետական պարտքն, ըստ նախարարության կանխատեսումների, ընդհանուր կկազմի 6.7 մլրդ դոլար, որից  շուրջ 5.4 մլրդ դոլարը կլինի արտաքին պարտքը, իսկ շուրջ 1.26 մլրդ դոլարը՝ ներքինը։ Այսօրվա դրությամբ պարտքը կազմում է  ավելի քան 6.2  մլրդ ԱՄՆ դոլար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter