HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը, ապա պահանջել և որոշ ժամանակ հետո ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:

Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ:

Լուսանկարը՝ www.mid-day.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter