HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դեղատներից առանց դեղատոմսի կարելի է գնել հոգեներգործուն դեղեր

Մայրաքաղաքի որոշ դեղատներից ազատ վաճառքով կարելի է գնել օրենքով արգելված դեղամիջոցներ։


Կառավարությունը 2003 թվականին սահմանել է որոշ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը սահմանափակող և արգելող ցանկ։ Այդ որոշումով սահմանվել են դեղամիջոցներ, որոնք վաճառվում են միայն բժշկի նշանակած դեղատոմսով։ Այս դեղամիջոցների ազատ վաճառքը արգելվել է, քանի որ դրանք օգտագործում են նաև թմրամոլները։

Սակայն կառավարության այս որոշումը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված տուգանքը չի խանգարում դեղատներին, որ վաճառեն դրանք։

Օրինակ՝  2010թ-ին կառավարությունը որոշեց դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների ցանկում ավելացնել նաև «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Պրեգաբալին» («Լիրիկա») և «Սեդալգին» դեղերը, որոնց ազատ վաճառքը դեղատներում արգելվեց։

Մենք առանց դեղատոմսի երեք դեղատներում գնեցինք «Լիրիկա» և «Պրեգաբալին» հոգեներգործուն դեղամիջոցները։

«Պրեգաբալին»-ի ազատ վաճառքը կառավարությունը արգելել է այս տարվա օգոստոսի 3-ի որոշումով։ («Պրեգաբալին»-ը հակաէպիլեպտիկ, հակացնցումային դեղ է, որը կիրառվում է նեյրոպաթիկ ցավի, էպիլեպսիայի բուժման համար, իսկ մեծահասակների մոտ՝ ընդհանուր անհագստության խանգարումների դեպքում):

 Որոշման նախագծում ասվում է՝ ոստիկանությունը բազմիցս ահազանգել է՝ պրեգաբալին պարունակող դեղերի չարաշահման դեպքերի վերաբերյալ` փաստելով, որ այն օգտագործվում է ոչ միայն նեյրոպաթիկ ցավերի հանգստացման կամ էպիլեպսիա հիվանդությունը բուժելու նպատակով, այլև կիրառվում է թմրանյութ գործածող անձանց կողմից: 

Խոսենք թվերով

Վերջին 6 տարիներին հանրապետությունում տարեցտարի աճել է գրանցված թմրամիջոցներ օգտագործողների թիվը։ Եթե 2010թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված էր 2689 թմրանյութ օգտագործող, ապա 2016թ.-ին այդ թիվը հասել է 6010-ի։ Այս վիճակագրությունը կատարվում է առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ի կողմից։

Ըստ վիճակագրության` վերջին վեց տարիներին հանրապետությունում պաշտոնապես գրանցված թմրանյութեր օգտագործողների մեծամասնությունը 28-49 տարեկան է։ Պաշտոնապես գրանցված թմրամիջոցներ օգտագործողների շարքում նաև մեծ է եղել 50-64 տարիքային խմբի անձանց թիվը։

Ինչպես է եղել թմրամիջոցների և հոգեներգործուն դեղամիջոցների ապօրինի շրջանառությունն ու իրացումը

Ոստիկանության փոխանցած տվյալներով՝ վերջին 6 տարիներին նվազել է թմրամիջոցների, հոգեմետ/հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը։ Օրինակ՝ եթե ոստիկանությունը 2011թ.-ին դրանց շրջանառության 1376 դեպք է բացահայտել, այս տարվա ութ ամիսներին դրանց թիվը եղել է 528։ Հենց 2011թ.-ին է գրանցվել այս դեղերի ապօրինի շրջանառության ամենամեծ թիվը, իսկ դրանից հետո այս ցուցանիշը տարեցտարի նվազել է, միայն 2016թ.-ին, 2015թ.-ի համեմատ` մի փոքր ավելացել է։

Վերջին վեց տարիներն անկանոն են եղել թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի վաճառքի՝ իրացման բացահայտման դեպքերը՝ 2011-2016 թվականներին դրանց բացահայտման թիվը տատանվել է՝ նվազել և աճել է։ Ոստիկանությունը թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի իրացման դեպքերը հիմնականում հայտնաբերել է հասարակական վայրերում՝ անհատների կողմից։

Ապօրինի վաճառքի դեպքերի բացահայտման ամենամեծ թիվը կրկին գրանցվել է 2011թ.-ին։ Ստացվում է՝ 2011-ը «ակտիվ» է եղել թե´ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի, թե´ դրանց վաճառքի համար։

Երևանում ամենաշատն են թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր օգտագործել

Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝  2016 թվականի սեպտեմբերի 5-ից մինչ այս տարվա նույն օրը բացահայտված դեպքերով՝ Երևանում ամենաշատն են թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր օգտագործել։ Միայն այս մեկ տարվա կտրվածքով՝ մայրաքաղաքում այդպիսի 88 դեպք է բացահայտվել։ 

Քարտեզից կարելի է նկատել, որ թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր օգտագործելու դեպքերի բացահայտումը մեծ է եղել նաև Արարատի և Կոտայքի մարզերում։ 

Մեկնաբանություններ (3)

артак
Ребяк подскажите аптеки в Ереване где можно купить лирику
Артём
Где вы купили в Армении прегаболин без рецепта очень надо кумарю
ՍԿԿ
Ուժի մեջ է: 16.02.2018 ից ????? 1.գ. ցուցակից հանել «Պրեգաբալին» բառը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=73723 2.(ցանկի) N 3 ցուցակը ավելացնել.... «Պրոքսիբարբալ» բառից հետո` «Պրեգաբալին» ....բառերով: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=64078 3....N 3 ցուցակը (թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ) «Պրազեպամ» բառից հետո լրացնել «Պրեգաբալին» բառով։ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=115240 4.ամբողջ ցուցակը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=11298

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter