HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին և Կառլոս Էռնանդես Միրոնին։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ Մասիս Մայիլյանը ողջունել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ և հույս հայտնել, որ այն կդառնա երկկողմ համագործակցության հաստատմանն ուղղված առաջին քայլը։ Այս համատեքստում  տեղի ունեցավ փոխգործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը պատգամավորներին է ներկայացրել նաև Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter