Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Գերմանական և ֆրանսիական ընկերությունները լիցենզիա ստացան



Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց թույլատրել գերմանական «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ», «ԷՍԱՐՓԻ Շնայդեր ընդ Փարթներ Ինժենյոր-Քընսալթինգ» ընկերություններին և ֆրանսիական «ՍԱՖԵԺ» ընկերությանը «Կոմունալ ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3» ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ հիդրոտեխնիկական:

Ընկերություններին նման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա տրվեց՝ հաշվի առնելով այն հանգամանք, որ Հայաստանի կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կնքել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր։ Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում՝ «Կոմունալ ենթակառուցվածքներ Ծրագիր II-Փուլ 3»-ի նպատակն է վերանորոգել, նորացնել և ընդլայնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Այդ իսկ պատճառով, դրա իրագործման համար անհրաժեշտ է իրականացնել  ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման և շինարարության որակի հսկողության ծառայություններ, որի համար ընկերություններին անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ