Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

24 մլն դրամ կհատկացվի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնին



Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 11 մլն դրամ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանին՝ 24,6 միլիոն դրամ։

Նախարարությանը գումարը հատկացվելու է նոր համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, իսկ մարզպետարանին հատկացվող գումարն ուղղվելու է Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի կահավորման սարքավորումների և գույքի ձեռքբերմանը։

Քաղաքաշինական պետական կոմիտեն հաշվարկել էր, որ թատրոնի կառուցման արժեքը կազմելու է 689 մլն դրամ։ Սակայն 2011-2012 թվականներին հրատապ ծրագրերի շրջանակներում ներդրվել է ևս 93 մլն դրամ, որով չեն նախատեսվել կահավորման կամ համապատասխան գույքի ձեռքբերման ծախսերը, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ 24 մլն դրամ հատկացնել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ