HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանին տեղափոխել են պատժախուց

ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Սերգեյ Կյուրեղյանին տեղափոխել են պատժախուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Ըստ պաշտպանի՝ երեկ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ- ի աշխատակիցները մուտք են գործել Սերգեյ Կյուրեղյանի խուց, ասել, որ պատրաստվի պատժախուց տեղափոխելու համար. «Հետո հրապարակել են հիմնարկի պետի որոշումը, ըստ որի՝ Սերգեյ Կյուրեղյանի հագուստը պատշաճ տեսք չի ունեցել, ինչպես նաև` նա չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի պահանջներին, սակայն որևէ պահանջ չի ներկայացվել, դա կեղծ պաշտոնական պատճառաբանություն է»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պնդեց, որ իր պաշտպանյալին պատժախուց տեղափոխելու պատճառը նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Կյուրեղյանի արած որոշ արտահայտություններն ու գնահատականներն են եղել:

Հագուստի վերաբերյալ Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Հայաստանի ՔԿՀ-ում  կալանավորված անձինք կրում են քաղաքացիական հագուստ:

«Սասնա ծռեր»-ի գործով հոկտեմբերի 24-ի կայացած դատական նիստի ժամանակ Սերգեյ Կյուրեղյանը, դիմելով նախագահող դատավոր Արթուր Օհանյանին, հայտարարել էր. «Եռագույնը, զինանշանը, որ ձեր հետևում կախված է, էդտեղ չպիտի լիներ, պիտի մեր մոտ լիներ: Ձեզ մոտ պիտի Չիբուրաշկայի նկարը լիներ: Եռագույնը, զինանշանը պատկանում է հայ ժողովրդին»

Սերգեյ Կյուրեղյանը պատժախցում կմնա 5 օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter