HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը պահպանել է երկրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների անհատական վարկանիշային նոր աղյուսակը՝ նոյեմբեր ամսվա դրությամբ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով սեպտեմբերին Թբիլիսիում դարձավ աշխարհի գավաթակիր, պահպանել է իր դիրքերը և 2801 վարկանիշային միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: 34-ամյա գրոսմայստերը զիջում է միայն վերջին տարիներին աղյուսակը գլխավորող, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացի շախմատիստի ԷԼՈ-ի գործակիցը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 11 միավորով՝ կազմելով 2837:

Լավագույն տասնյակում Կարլսենին և Արոնյանին հերթականությամբ հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2799), ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը (2799), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2796), ամերիկացի Ուեսլի Սոն (2788), ռուս Վլադիմիր Կրամնիկը (2787), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2787), ռուս Ալեքսանդր Գրիշչյուկը (2782) և ամերիկացի Հիկարու Նակամուրան (2780):

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում, բացի Արոնյանից, կա Հայաստանը ներկայացնող ևս երեք գրոսմայստեր: Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը 2667-ական վարկանիշային միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 76-րդ և 77-րդ հորիզոնականները, իսկ Գաբրիել Սարգսյանը 2655 միավորով 97-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները մեկնարկել են Եվրոպայի թիմային առաջնությունում: Արդեն կայացել են 4 տուրի պարտիաները: «Հին աշխարհամասի» շախմատային գլխավոր ստուգատեսի ընդհանուր պատկերը կներկայացնենք այսօր երեկոյան, երբ ավարտվեն 5-րդ տուրի պարտիաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter