HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախատեսվում է 2018-ի բյուջեով լրատվամիջոցների համար խորհրդարանում ժամանակակից մեդիա միջավայր ստեղծել

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «2018 թվականի պետական բյուջեի» նախագծի մասին քննարկումները։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց նախագահական նստավայրի  աշխատակիցների ճակատագրով։ Գևորգյանը պատասխանեց՝ 120-130-ով պիտի նվազի նախագահի աշխատակազմը, քանի որ, ըստ փոփոխված Սահմանադրության, նախագահականի աշխատակիցների թիվն առավելագույնը 200 պետք է լինի, Գևորգյանը, սակայն չբացառեց, որ այն նվազի մինչև 180:  Արմեն Գևորգյանի խոսքով՝  աշխատակիցների մի մասը ուղարկվում է կադրերի ռեզերվ, մի մասը՝  թոշակի է անցել, իրենք էլ փորձում են որակյալ մասնագետներին աջակցել այլ աշխատանքի անցնելու համար։

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, ներկայացնելով խորհրդարանին հատկացվող բյուջետային միջոցները, ասաց, որ նոր նախագծով նախատեսվում է առավել հարմարավետ պայմաններ ստեղծել լրատվամիջոցների աշխատակիցների համար։ «Կստեղծվեն լրատվամիջոցների համար նոր միջավայրեր, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը», - ասաց նա։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը խնդրեց հստակեցնել, թե այդ պայմաններն ինչ են իրենցից ենթադրում։

Սաղաթելյանի խոսքով՝ նախատեսում է լրագրողների համար երկու լրացուցիչ միջավայր ստեղծել։

«Ազգային Ժողովում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով, օդորակիչներով հագեցած, այնտեղ կլինեն համակարգիչներ, նորմալ համացանց և պատշաճ աշխատանքային պայմաններ։ Այսինքն՝ ժամանակակից մեդիա միջավայր»,- ասաց Սաղաթելյանը։ Վերջինիս խոսքով՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողը կարող է ցանկացած պահի գտնվել այդ տարածքում և աշխատել՝ հետևելով հանձնաժողովի, նիստի աշխատանքներին և այլն։

«Եւ ոչ թե միջանցքում ընկճված նստեն»,- ասաց նա։

Մարգարիտ Եսայանն արձագանքեց, որ, իր կարծիքով, նման մեկնաբանությունից հետո այլևս ոչ մի լրագրող միջանցքում ընկճված չի նստի։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ զարմանքով արձագանքեց․ «Որտե՞ղ եք էդքան ընկճված լրագրող տեսել, ոչ միայն այս շենքում, այլ ընդհանրապես»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter