HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շվեյցարիայում արգելափակել են ռուս նախկին նախարարի 60 մլն ֆրանկ կազմող բանկային հաշիվները

Շվեյցարական իշխանությունները արգելափակել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Ելենա Սկրիննիկի բանկային հաշիվները՝ կապված անօրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման քրեական գործի նախաքննության հետ: Այս մասին Интерфакс-ին հայտնել է իրավիճակին տեղյակ իր անանուն աղբյուրը:

«Շվեյցարիայի դատախազության պահանջով՝ Սկրիննիկի 60 միլիոն շվեյցարական ֆրանկ կազմող հաշիվները արգելափակվել են»,- նշել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքերով՝ ռուս նախկին նախարարը, ով հիմա ապրում է Ֆրանսիայի Լազուրի ափում, համարվում է շվեյցարացի քննիչների կողմից անցկացվող քրեական հետաքննության գործող անձանցից մեկը:

«Հետաքննության ժամանակ պարզվել է, որ 2007-2012 թվականներին շվեյցարական բանկերում Սկրիննիկի տարբեր հաշիվներին փոխանցվել է 140 մլն դոլար, որոնց ծագումը լուրջ կասկածներ է առաջացրել»,- ընդգծել է աղբյուրը:

Նա ասել է նաև, որ շվեյցարացի դատախազները և քննիչները համագործակցում են ռուս գործընկերների հետ, և մտադիր են գործը հասցնել դատարան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Շվեյցարիա` Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ալեքսեյ Բաժանովի՝ 12 մլն ֆրանկ կազմող հաշիվները արգելափակելու առնչությամբ:

Интерфакс-ի աղբյուրը նշել է, որ խոսքը, այսպես կոչված, «Ռոսագրոլիզինգի գործի»-ի մասին է: Դա պետական ընկերություն է, որը զբաղվում է Ռուսաստանի գյուղատնտեսական ոլորտի սպասարկմամբ: Մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ մեղադրվում են «Ռոսագրոլիզինգ»-ից 1,125 մլրդ ռուբլի կազմող գումար գողանալու մեջ: 

«Ռոսագրոլիզինգը» 2001-2009 թվականներին ղեկավարել է հենց Ելենա Սկրիննկը, իսկ 2009 թվականին դարձել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար և աշխատել մինչև 2012 թվականը:

Լուսանկարը՝ ТАСС / Валерий Шарифулин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter