HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նոյեմբերյանը մեքենատրակտորային պարկ և արևային էլեկտրակայան կունենա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշման մի նախագիծ, որով Նոյեմբերյանում կառուցվող մեքենատրակտորային պարկին և արևային էլեկտրակայանին կհատկացվեն շինություններ։

Նախագիծը գործադիր էր ներկայացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քանի որ այս կառույցներին տրամադրվող տարածքները նախկինում ՊՆ-ին են պատկանել։

Համայնքին նվիրաբերվելու են զորամասի նախկին նորոգման վաշտի 1659 հա շենքներն ու շինություններն, որոնք այլևս նպատակային նշանակությամբ չեն օգտագործվում։

Նախագծում գրված է, որ մեքենատրակտորային պարկն ու արևային էլեկտրակայանը կառուցվելու են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման» ծրագրի շրջանակներում։ Այդ ծրագրի արժեքը կազմելու է 542 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter