HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կարեն Կարապետյան. «Պայմանավորվածություն չկա, թե 2018-ի ապրիլից հետո ով է լինելու վարչապետ»

Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ իր և նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն չկա, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թվականի ընտրություններից հետո։ «Այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ։ Նման քննարկումներ մենք չենք ունեցել։ Այս իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն տեղեկություններին, որ ըստ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, ինքը՝ Կարեն Կարապետյանը,  փոխվարչապետ։

Իսկ հարցին, թե ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում, Կ. Կարապետյանը նշեց, որ հստակ հայտարարել է՝ պատրաստ է։ «Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան կարողություն ունեմ տրամադրելով այդ աշխատանքին: Ի՞նչ եմ ուզում անել, կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչել, ինչի համար նախապես ներողություն եմ խնդրում, կարծում եմ՝ առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում, ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող»,- ասաց վարչապետը՝ զգուշացնելով, որ այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ հարցերի չի պատասխանելու։

Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter