Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պետական գանձարանի մարգարիտը այդպես էլ գնորդ չունեցավ



Կառավարությունն այս տարվա փետրվարին ֆինանսների նախարարությանը թույլատրեց վաճառքի հանել պետական պահուստում հաշվեգրված ավելի քան 102 կգ 793 գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը։

1 գրամ մարգարտի մեկնարկային գինը 60 դրամ էր: Այսինքն՝ ընդհանուր առմամբ մարգարտի արժեքը 6 167 000 դրամ էր։

Մարգարիտը վաճառքի ներկայացնելուց անցել է տասը ամիս: Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, տարվա  ընթացքում կազմակերպվել է մարգարտի վաճառքի 3 աճուրդ, սակայն գեթ 1 գնման հայտ չի ներկայացվել: Այդ 3 աճուրդների ընթացքում մարգարտի մեկնարկային գինը չի փոխվել: 

Ֆինանսների նախարարությունը կառավարությանը հայտնել էր, որ մարգարտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը։

Նախարարությունը նաև ընդգծել էր, որ մարգարտի վաճառքով պետական պահուստների կառավարումն արդյունավետ կդառնա և պետբյուջեում համապատասխան եկամուտներ կապահովեն։ Փաստորեն, նախարարությունը դեռևս հատուկ տեխնոլոգիաներով պետք է «փայփայի» մարգարիտը, մինչ գնորդ հայտնվի։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Պատ01:36 - 5 նոյեմբերի, 2017
Heavy this pearl!! :-)
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ