HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն այցելել է Տաշքենդի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցի ու հանդիպել համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը: 

«Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ենք կառուցել՝ օգտագործելով մեր սփյուռքի ներուժը: Երկրների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ միշտ նշում ենք այն, որ մեր հայրենակիրցներն իրենց երկրների օրինապաշտ քաղաքացիներն են, բայց միաժամանակ պատմական հայրենիքը չեն մոռանում, և դրանում շատ մեծ ներուժ կա: Քայլեր ենք ձեռնարկելու երկկողմ կապերի ակտիվացման ուղղությամբ, և հուսով ենք, որ դուք Հայաստանի հետ ձեր կապն ակտիվ կպահեք: Դուք մեր դեսպաններն եք Ուզբեկստանում ու Ուզբեկստանի դեսպանները կարող եք լինել Հայաստանում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter