HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկվել է ավելի քան երկու հազար ծառ

Մեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքի վրա։

Պաշտպանության նախարարության և Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում նոյեմբերի 4-ին, պանթեոնի տարածքում ավելի քան 2000 ծառ է տնկվել՝ ծառապատելով շուրջ 5 հեկտար տարածք։ 

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ծառատունկին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինվորականներ, ազատամարտիկներ, պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ և դպրոցականներ: 

Մեկնաբանություններ (1)

Antonio
Լավ են արե ասա հետո տիրություն անեն ջրեն մրեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter