HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նռնակի պայթյունից սահմանին զինվոր է զոհվել․ կան վիրավորներ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Բանակի հերթական, «սովորական» դարձած զոհերը: Ազգային ամոթ է.18-20 տարեկան հայ երիտասարդների սերունդը սպանդի է ենթարկվում հայկական բանակում: Այսպե՛ս այլևս չի կարող շարունակվել: Հայկական բանակը դարձել է սոցիալապես անապահով ընտանիքների զավակների մսաղաց: Արդեն ամեն աստծո օր է բանակից մի վատ-ցավալի լուր գալիս: Այս կառույցում փաստորեն դեռ վատ կառավարում ու անպատասխանատվություն է (ու գողական բարքեր): Հաստավիզ-ռուսահոտ գեներալների «նվերը» հայ ազգին: Պիտի վերջապես հասկանալ,որ բանակի նկատմամբ նաև քաղաքացիակա՛ն վերահսկողություն պիտի լինի: Այսինքն՝ վաղուց ժամանակն է,որ Հայաստանում անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ կառույց ստեղծվի՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված հետաքննող-վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter