HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դեյր Զորում ահաբեկչության զոհ է դարձել մոտ 100 մարդ

Սիրիական Դեյր Զոր քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասնում է մոտավորապես 100-ի, կան մի քանի տասնյակ վիրավորներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:

Կիրակի գիշերը մահապարտ-ահաբեկիչը ականապատված մեքենայով ուղևորվել է փախստականների ճամբարի կենտրոն և գործի է դրել պայթուցիկ սարքը: Կենտրոնը տեղակայված է Դեյր Զորից հյուսիս-արևմուտք գտնվող տարածքում՝ Կոնիկո և Ջաֆրա շրջանների միջև:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին սիրիական բանակը «Իսլամական պետության» զինյալներից ամբողջովին ազատագրել էր Դեյր Զորը և սկսել էր քաղաքի ականազերծման գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter