HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկայինի «հատուկ հաճախորդները» սպանում են փոքր բիզնեսը

Փոքր բիզնեսին «Պետական աջակցության» մասին բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Ինչպե՞ս պետք է զարգանա փոքր բիզնեսը, եթե հարկային մարմիններն այն ճնշում և խեղդում են առաջին իսկ ամիսներից

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում 2011 թ. հունիսին Հասմիկ Ավագյան անհատ ձեռներեցը գեղեցկության սրահ է բացում: Տոներից առաջ՝ դեկտեմբերի 8-ին, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության պետը Հանձնագիր է տալիս ԱՁ-ն ստուգելու համար: Հարկայինից երեք անգամ «հատուկ հաճախորդ» են ուղարկում սրահ. նա օգտվում է ծառայություններից, ստանում ՀԴՄ կտրոն և հեռանում:

Այս նույն «հատուկ հաճախորդը» գալիս է նաև չորրորդ անգամ, ձեռներեցն այդ օրը սրահում չի լինում, գալիս է ՀԴՄ կտրոն տպելու պահը, հաճախորդն ասում է «պետք չի», հեռանում… Անմիջապես ներս են մտնում հարկային տեսուչները, և ահա, ծագում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու հարկային խախտում, որի պատիժը 150 հազար դրամ է:

Ձեռներեցը չի կարող հասկանալ համակարգի տրամաբանությունը. մի՞թե ինքը կարող էր կիսանկուղային, նորաստեղծ սրահում աշխատելով այնքան հարկերից խուսափել, որ հարկային մարմինը հենց իրեն պատժելու համար Հանձնագիր տար: Ի՞նչ տրամաբանությամբ է հարկային տեսչությունը Հանձնագիր տալիս՝ ստուգելու մի գեղեցկության սրահ, որն աշխատում է ընդամենը վեց ամիս, որը հաճախորդ հավաքելու և այլ բազմաթիվ խնդիրներ ունի:

Հարկային տեսչության պետի համաձայն՝ այս կազմակերպությունն «ըստ համակարգչի» հայտնվել է ռիսկային դաշտում, քանի որ ծախսերն ավելի շատ են, քան շրջանառությունը: Իսկ համակարգիչը պատկերացնու՞մ է, որ նորաստեղծ գործն անմիջապես չի կարող փակել իր ծախսերը, և այդ գործը զարգացնելու համար ներդրումներ են պետք սեփական գրպանից:

Ձեռներեցը հույս ուներ, որ մի օր եկամուտ կունենա, իսկ այս պայմաններում հնարավոր է, որ փակի իր գործը. ի՞նչ իմաստ ունի գործ սկսել, մեկ միլիոն վարկ վերցնել, կորստով աշխատել, հետն էլ 150 հազար դրամ տուգանք վճարել...

Դե, համակարգիչը թող այժմ հաշվի հարկային տեսչության պետի հետ միասին, թե ինչպես է տարեկան մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ կորցնում բյուջեն: Թող հաշվի նաև այն, որ ևս 6 մարդ՝ ձեռներեցը և հինգ աշխատակից, կհամալրեն գործազուրկների բանակը:

Այսպես չէ՞ արդյոք հիասթափություն առաջանում, և արտագաղթի ճանապարհ բացվում: Մի՞թե սա է մեր իշխանության մանր և միջին բիզնեսին «պետական աջակցության» տրամաբանությունը…

Հարգանքով՝
անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյան

Մեկնաբանություններ (2)

lika
de aypes en anum, vor bolory heranum en , da qaxaqakanutyun e, cankanum en Hayastany dardznel mi qani sheferi u oligarxneri amaranoct. kam el ayd gexeckutyan srahi mot ka inch vor lav dzyadzyai gexeckutyan srah, vorin xangarum e ayd srahy! Hayastanum, hatkapes Erevanum amen inch hnaravor e!
Արդեն Կարևոր չէ
Չկա նման բան, ինչ ասել է , թող վարչապետը գլուխը բարձին դնելուց առաջ մի քիչ էլ մտածի ազգի մասին... ներեցեք... ավելի լավ է թող չմտածի, թե չէ մեկ էլ տեսար եսիմ ինչ հնարեց...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter